Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանողը թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայող էր:
Ռուսաստանի դեսպանին սպանողը Թուրքիայի ոստիկանության աշխատակից էր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Haberler.com-ի փոխանցմամբ` հատուկ գործողության արդյունքում ոչնչացված 22-ամյա տղամարդը Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերում ծառայություն իրականացնող ոստիկան էր, ով 2014 թվականին ավարտել էր Իզմիրի Ռուշթու Ուսալ ոստիկանական դպրոցը: