Գերմանիայի ՆԳ նախարարությունը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչություն:
Գերմանիայի ՆԳՆ այլեւս չի կասկածում, որ Բեռլինի շուկայում ահաբեկչություն Է իրականացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը:
«Մենք այլեւս կասկածներ չունենք, որ այդ ահավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, ահաբեկչական գործողություն Էր»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկիչը, ենթադրաբար, գնդակահարել Է վարորդին՝ Լեհաստանից առաքչական ֆիրմայի աշխատակցին, նախքան ղեկի առջեւ նստելը եւ դրանով սուրբծննյան տոնավաճառում բազմության մեջ մխրճվելը: «Նա (վարորդը) մահացել Է հրեզենային վերքերից»,-հայտարարել Է նախարարը:
Մեզիերը նաեւ հայտնել Է, որ առկա են ԻՊ-ի կողմից Բեռլինում ահաբեկչական գործողության համար պատասխանատվության ստանձնման անուղղակի խոստովանություններ»,-ասել Է նա:
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ մեքենայի առեւանգիչը պակիստանցի փախստական Է, նա Գերմանիա Է ժամանել 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: Կարգի պահապանների տվյալներով՝ նա հափշտակել Է բեռնատարը, որը բեռ Էր տեղափոխում Իտալիայից, եւ միտումնավոր մարդկանց բեռնատարի տակ ճզմել հրապարակում:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:
Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: