Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի արտաքին սահմանների պաշտպանությունը Եվրոպական միության համար փախստականների ճգնաժամը լուծելու կարևորագույն նախապայմաններից է։
Թուրքական սահմանների պաշտպանությունը ԵՄ-ի կարևորագույն խնդիրներից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բոլոր երկրները համակարծիք են, որ Թուրքիայի սահմանների պաշտպանությունն առաջնային բնույթի խնդիր է ԵՄ-ի համար»,-ասել է պաշտոնյան` հավելելով, որ թուրքական սահմանների պաշտպանության հարցում ներգրավված են ԵՄ-ի Frontex սահմանային գործակալությունն ու ՆԱՏՕ-ն։
Սակայն vz.ru-ն նկատում է, որ Գերմանիայի բնակիչների մեծ մասը Թուրքիային չի ընկալում որպես հուսալի գործընկեր փախստականների խնդրի լուծման հարցում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ փախստականների խնդիրն առաջիկա 2 ամսվա ընթացքում չլուծելու դեպքում` Շենգենյան գոտուն տապալում է սպառնում։