Հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում այս տարի նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ, հաղորդում են Սպորտի նախարարությունից:
Հայաստանի մարզիկներն այս տարի նվաճել են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 170 մեդալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:
2016 թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Հայաստանի հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկներՙ փոխանցում է NEWS.am Sport-ը: