Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով:
Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի մարզիկները մրցելույթներն ավարտել են բրոնզե մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրել է 8-րդ տեղը:
Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում: