Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Բակո Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը տեղում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել առկա խնդիրներն ու հետագա անելիքները: