Artsakhpress

Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայի նշանակումը հետաձգելու պատճառները Մոսկվայում փնտրեք․ բելառուս փորձագետ

Բելառուսի և Ռուսաստանի միջև եղած հարաբերություններում խնդիրները աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայի նշանակումը հետաձգելու պատճառները Մոսկվայում փնտրեք․ բելառուս փորձագետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայի նշանակումը հետաձգելու պատճառները Մոսկվայում փնտրեք․ բելառուս փորձագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց բելառուս քաղաքական մեկնաբան Յուրի Դրակախրուստը՝ խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովի և ՀԱՊԿ խորհրդի նիստին չներկայանալու մասին:

«Պատճառները բավականին խորն են և կայանում են նրանում, որ ընդհանուր առմամբ, Ռուսաստանին չի բավարարում Բելառուսի  կեցվածքը մի շարք խնդիրների վերաբերյալ․ նրան մասնավորապես չի բավարարում Բելառուսի «սիրավեպը» Արևմուտքի հետ և Բելառուսի կեցվածքը Ուկրաինական կոնֆլիկտի և իր հետ ռազմաքաղաքական համագործակցության մակարդակը: Այդ համագործակցությունը, ճիշտ է, սերտ է, բայց Ռուսաստանն ավելին է ուզում»,- ասաց նա:

Հարցին, թե որոնք են Բելառուսի պահանջներն ու ցանկությունները Ռուսաստանի հետ համագործակցությունից, Յուրի Դրակախրուստը պատասխանեց․«Կուզեր, որ ավելի շատ փող տային կամ ինչ-որ օգտակար բան ավելի էժան վաճառեին նրան: Մյուս կողմից՝ Բելառուսը ցանկանում է իրեն հեռու պահել և՛ գոյություն ունեցող, և՛ հնարավոր լուրջ կոնֆլիկտներից»:

Նրա դիտարկմամբ՝ Բելառուսը չէր ցանկանա, որ Ռուսաստանի և Արևմուտքի և Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև եղած կոնֆլիկտը ազդի Բելառուսի վրա, Բելառուսը չէր ցանկանա, որ այդ հարաբերություններն իր հետ որևէ կապ ունենան: «Մենք ցանկանում ենք, որ այդ ռազմական հակամարտությունից հեռու մնանք»,- նշեց նա:

Նա հիշատակեց, որ նախորդ տարվա վերջին Մոսկվայում ձևացրին, թե Բելառուսում ավիաբազայի ստեղծումն արդեն իրական է: «Բայց այդպես էլ դա չիրականացավ: Լուկաշենկոն սկսեց ելույթներ ունենալ, թե կպաշտպանենք Ռուսաստանը: Բայց մենք չգիտենք, թե այս ռուսական ուղղաթիռներն ուր կթռչեն, և անպայման չէ, որ դրանք Արևմուտք թռչեն, հնարավոր է՝ դրանք Հարավ թռչեին: Լուկաշենկոն չէր ցանկանա, որ առանց իր հրամանի, ինքնաթիռները թռչեին ուր որ պատահեր»,- ասաց նա:

Խոսելով Ռուսաստանի գերակայությամբ ստեղծված միության ՀԱՊԿ-ի ապագայի մասին՝ նա նշեց, որ այստեղ դաշինք ասելը սխալ է: «Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, բայց հասկանում ենք՝ Ռուսաստան: ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ-ն չէ, այնտեղ գիտեն ով ինչով է զբաղվում: ՀԱՊԿ-ում չենք կարող ասել, որ օրինակ՝ հայ զինվորականները գնացել են Բելառուս պաշտպանելու այն: Ամեն մեկն իր գործով է զբաղվում, և դա վերջիվերջո համագործակցություն է Ռուսաստանի հետ»,- նշեց նա:

Թե ինչպիսին կլինեն հետագա հարաբերությունները Բելառուսի և Ռուսաստանի միջև, նա դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ երկուսն էլ այստեղ ունեն հաղթաթուղթ և ռիսկեր: Եվ եթե Ռուսաստանի կողմից խենթ քայլեր էլ լինեն, ապա դրանք հաշվարկված կլինեն:

«Ասել, թե Ռուսաստանը կուղարկի իր զորքերը տարբեր տեղեր, սխալ կլինի: Լուկաշենկոն էլ նման քայլերի չի դիմի, բայց նրանք կշարունակեն խաղալ»,- ասաց Դրակախրուստը:

Անդրադառնալով  ՀԱՊԿ խորհրդի նիստում գլխավոր քարտուղարի պաշտոնում հայի նշանակման հարցը նորից հետաձգելուն՝ բելառուս փորձագետը նշեց, որ այստեղ պատճառները պետք է գտնել Մոսկվայում: 

«Իմ հիփոթեզը հետևյալն է․ Հայաստանը ոչ այդքան հեշտ հարաբերությունների մեջ չէ իր հարևան Ադրբեջանի հետ: Որքան հասկանում եմ՝ եռակողմ՝ Երևան-Բաքու-Մոսկվա հարաբերությունները բավականին բարդ են և շատ լուրջ առաջարկություններ կան Երևանի կողմից՝ ուղղված Մոսկվային, այդ թվում նաև՝ Մինսկին: Կարծում եմ, որ հնարավոր է, որ Մոսկվայում հաշվարկել են, որ ՀԱՊԿ-ի հայ գլխավոր քարտուղարը հնարավոր է նյարդայնացնի Բաքվին: Դրա համար այս հարցում պետք է հանգիստ թողնենք Բելառուսին, որը ոչ մեկի հետ չի պատերազմում, ոչ ոքի հետ կոնֆլիկտ չունի»,- ասաց նա:

Յուրի Դրակախրուստը Հայաստան-Բելառուս հարաբերությունները որակեց՝ լավ, բայց նշեց, որ Ադրբեջանի հետ Բելառուսն ավելի ավ հարաբերություններ ունի։ «Ես չեմ կարող ասել, որ Բելառուսը անվերապահորեն պաշտպանում է ադրբեջանական կողմի շահերը, բայց նման բաները որոշում են շատ հայտնի պատճառներ, օրինակ՝ փողը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ալիևը Բելառուսին կարող է տալ փող, գազ, նավթ, իսկ Հայաստանը, ըստ բելառուս փորձագետի, ցավոք, չի կարող:

Յուրի Դրակախրուստը ամփոփեց իր խոսքը՝ նշելով, որ Բելառուսը հաստատապես հետաքրքրություն չէր ունենա ազդելու ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայի նշանակումը հետաձգելու վրա: «Այդ հարցը կախված է Մոսկվայից, այնտեղ այն պարզաբանեք: Բելառուսին իր խնդիրները բավարար են»,- ասաց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search