Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 12-ին հանդիպելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ։
Սերգեյ Լավրովը հանդիպելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զրույցի ընթացքում քննարկվելու են Կազմակերպության գործունեության հրատապ հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Կազմակերպության կանոնադրական մարմինների՝ նախեւառաջ աշնանը ծրագրված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գալիք նիստերի նախապատրաստման համատեքստում Խաչատուրովն անցկացնում է համապատասխան խոհրդատվություններ անդամ պետությունների ղեկավարությունների հետ։ Մասնավորապես նա արդեն այցելել է Ղազախստան (օգոստոսի 23-25-ը), Հայաստան (օգոստոսի 28-30-ը), Տաջիկստան (սեպտեմբերի 7-9-ը):