Artsakhpress

Քաղաքական

Ապրիլը նույնպես դարձավ հաղթանակի ամիս, ինչպես մայիսը. այն ցույց տվեց, որ մենք ապրելու իրավունք և կարողություն ունենք. Դավիթ Բաբայան

2016 թվականը եղել է ամենաբարդ տարին՝ 1994 թվականից հետո:

Ապրիլը նույնպես դարձավ հաղթանակի ամիս, ինչպես մայիսը. այն ցույց տվեց, որ մենք ապրելու իրավունք և կարողություն ունենք. Դավիթ Բաբայան

Ապրիլը նույնպես դարձավ հաղթանակի ամիս, ինչպես մայիսը. այն ցույց տվեց, որ մենք ապրելու իրավունք և կարողություն ունենք. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ամփոփելով 2016 թվականը: «Մենք ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, նյութական կորուստները կարող ենք վերադարձնել, սակայն մարդկային կորուստները սարսափելի են, անկախ նրանից, որ թշնամին կրել է տասնապատիկ ավելի շատ կորուստ, մեզ համար յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ ապրիլյան պատերազմը նրանով էր կարևոր, որ հակառակորդը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ով է ինքը և ինչ է ուզում: «Այդ պատերազմը չի եղել լոկալ, պրովոկացիա, եղել  է փորձ՝ բլից կրիկի միջոցով ոչնչացնել Արցախը, և եթե ստացվեր՝ զավթել տարածքներ նաև ՀՀ-ից, ինչը ձախողվեց: Այսինքն՝ մենք մեր պետականությունը պահպանեցինք, ինչը կարևորագույն ձեռքբերում է, թեև կորուստներն անդառնալի են»,-ասաց նա և նշեց, որ մեր պետականությունը պահպանվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և քաջարի տղաների շնորհիվ:«Թշնամին թերագնահատեց մեզ, կարծում էր, թե փոխվել է բանակը, սերունդը: Միշտ պետք է հիշենք, թե ինչ է լինում, երբ մենք թուլանում ենք ներսից: Ապրիլյան պատերազմն իր հետքը թողեց և այդ ամենը երբ մոռանում ենք, մեր զգոնությունը կորցնում ենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նոր տարուց առաջ արձանագրված վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ում հետ գործ ունենք։ Աննորմալ մի պետության հետ, որը նույնիսկ նոր տարվա նախաշեմին փորձում է յուրահատուկ ձևով «շնորհավորել» տոները: Մենք պետք է իմանանք մի բան, որ երբ միասնական ենք, մենք անպարտելի ենք»,- ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում հետընթաց արձանագրելուն և կարգավորման գործընթացից հեռանալու հարցին, Դավիթ Բաբայանը նշեց,որ Ադրբեջանը շարունակում է ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվել, և այդ դեպքում էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել: Նա վստահեցրեց, որ երբևիցե չի կարող լինել ԼՂ- վերադարձ այն վիճակին, որը եղել է նախկինում:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ բանակը 2017 թվական է մուտք գործում ավելի հաստատակամ, ավելի ուժեղ և ապրիլից հետո հակառակորդն ինչ փորձեր էլ կատարել է, բոլորը ձախողել է: «Ապրիլյան պատերազմում միջազգային հարթություններում մեր բանակը ցույց տվեց, որ ապահովում է ոչ միայն հայ ժողովրդի անվտանգությունը, այլ նաև քաղաքակիրթ աշխարհի ճակատներից մեկը պահպանող ուժն է: 2017 թվականի մեր մարտահրավերը շարունակում է մնալ խաղաղության և անվտանգության ապահովումը, մենք պետք է լինենք զգոն, որովհետև Ադրբեջանը չի վերանայելու իր մոտեցումները»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ մեր առավելությունը հոգեբանական ոլորտում է և մեր ոգին անհամեմատ բարձր է, ինչը հակառակորդը փորձում է կոտրել: «Ինչպես հայերի պատմության մեջ մայիսը հաղթանակի ամիս է, նույնը դարձավ նաև ապրիլը։ Ապրիլ ամիսը ցույց տվեց, որ մենք ապրելու իրավունք և կարողություն ունենք»,- հավելեց նա:

Դավիթ Բաբայանը գտնում է, որ հայությունն ունի չորս հիմնական խնդիր, որոնցում պետք է լինենք միասնական. արցախյան հիմնախնդիրը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի խնդիրը: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search