Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն համարվում է իր պաշտոնից հեռացած, քանի որ չի կատարում իր պարտավորությունները։
Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է, որ նախագահ ՆԻկոլաս Մադուրոն իր պաշտոնից հեռացած է համարվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը՝ 106 մարդ, հայտնում է El Nacional–ը։ Կառավարամետ պատգամավորները քվեարկությունից առաջ լքել էին դահլիճը։
El Nacional-ը շեշտում է, որ պատգամավորները գործել են սահմանադրության 233-րդ հոդվածի շրջանակում, որը մասնավորապես նախատեսում է, որ եթե որոշվում է, որ նախագահը բացակայում է իր պաշտոնից՝ պետության ղեկավարի նոր ընտրություններ են նշանակվում։