Պեկինում միանգամից մի քանի գործոններ են սմոգի առաջացման պատճառ դառնում՝ մեքենաների շարժիչները, ածխային էլեկտրակայանները ու քաղաքի ծայրամասերում գտնվող կաթսայատները, նման եզրակացության են հանգել չինացի բնապահպանները։
Պեկինում սմոգի առաջացման պատճառները մի քանիսն են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պեկինը համարվում է Չինաստանի ու ընդհանուր Երկրի ամենաաղտոտված քաղաքներից մեկը։
Նախկինում համարվում էր, որ սմոգի պատճառը միայն մեքենաների քանակի աճն է։ Սակայն բնապահպանները 2014-ին հետեւել են Չինաստանում «մառախուղի» ձեւավորմանը ու հայտնաբերել գոլորշու, բանեցրած գազերի արտանետումների ու դեպի Պեկին շարժվող տաք օդի հոսքերի համադրություն։
Այսպիսով, Պեկինի ծայրամասերում ածխային էլեկտրակայանների ու արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների պատճառով բարձր տեղանքներից մայրաքաղաքի վրա են շարժվում սմոգ առաջացնող զանգվածներ։
Գիտնականները համարում են, որ վնասակար արտանետումների դեմ կարելի է պայքարել՝ սահմանափակելով ածխի ու նավթամթերքների այրումը։
Հիմա Պեկինում օդի աղտոտման բարձր՝ նարնջագույն մակարդակ է։ Առողջության համար վտանգավոր մանր մասնիկների խտությունը օդում կազմում է 400 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում, մինչդեռ թույլատրելի սահմանը 25 մկգ/խմ է։