Artsakhpress

Քաղաքական

Լրանում է Բաքվի ջարդերի 27 տարին, ինչով էր պայմանավորված օրվա ընտրությունը և փախստականների ինչ չլուծված խնդիրներ կան. Լարիսա Ալավերդյան

1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից կազմակերպվել և իշխանությունների կողմից հովանավորվել է հայերի ջարդերը Բաքվում։

Լրանում է Բաքվի ջարդերի 27 տարին, ինչով էր պայմանավորված օրվա ընտրությունը և փախստականների ինչ չլուծված խնդիրներ կան. Լարիսա Ալավերդյան

Լրանում է Բաքվի ջարդերի 27 տարին, ինչով էր պայմանավորված օրվա ընտրությունը և փախստականների ինչ չլուծված խնդիրներ կան. Լարիսա Ալավերդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ օրվա ընտրությունը պատահական չէր, պայմանավորված էր հին նոր տարվա հետ, որը հայերը շատ ճոխ նշում էին:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Բաքվի ջարդերը տեղի են ունեցել երեք փուլով և ամենամեծ փախստականների ալիքը եղել է 1988 թվականին, երբ ցեղասպանական գործողությունների արդյունքում Բաքվից 220 հազար հայեր են հայտնվել Հայաստանում, երկրորդ փուլը տեղի է ունեցել 1989 թվականի ամռանը, երբ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահը փախստականներին կոչ է արել վերադառնալ, և, չնայած սարսափին, վերադարձողներ եղան, ովքեր երկրորդ անգամ  ենթարկվեցին այդ ցեղասպանական գործողություններին: «Այդ ջարդերից հետո Բաքվում մնացել էին120-125 հազար հայեր, որոնց մեջ կային հիվանդներ, և որոշներն էլ հույս ունեին, որ ունեցվածքը կվաճառեն, կպահպանեն: 1990 թվականի ջարդերը վերջին և ամենադաժան փուլն էին, քանի որ մարդկանց քշում էին դեպի լաստանավեր և մինչ այսօր հայտնի չէ, թե քանի մարդ է կոտորվել ընտանիքներով: Իսկ նրանք, ովքեր փրկվել են, պատմում են սարսափելի դրվագներ, թե ինչպես են հենց լաստանավերից մարդկանց գցում ծովը, ինչպես են ունեցվածքները խլում, դաժանորեն ծեծում, սպանում»,-ասաց նա և լաստանավերով փրկվածների անունից շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի՝ հատկապես Կրասնովոդսկ  քաղաքի ղեկավարությանը իրենց հոգատար վերաբերմունքի համար:

Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, Բաքվից փաստականների թիվը մոտավորապես 480 հազար է, բայց Հայաստան եկել է 360 հազարը, հետագայում նրանցից որոշները ևս Հայաստանը լքել են: ՀԿ նախագահն ասաց, որ տարիներ շարունակ եղել է երկքաղաքացիություն ընդունելու գործընթաց, որը չպետք է փախստականներին զրկեր այն բոլոր հնարավորություններից, որոնք ունեցել են երկքաղաքացիություն չընդունած փախստականները, սակայն անբարեխիղճ չինովնիկների պատճառով զրկվել են այդ հնարավորություններից: «Փախստականները, ովքեր բռնի ձևով տեղահանվել են, պահպանում են իրենց վերադառնալու իրավունքը և  Հայաստանը չպետք է պարծենա, որ երբևէ չի քաղաքականացնել այդ հարցը: Այդ հարցը վաղուց քաղաքական դաշտ պետք է տեղափոխվեր, այդ դեպքում մենք կունենայինք բանակցությունների այլ շրջանակ»,-ասաց նա և նշեց, որ դա ՀՀ իշխանության ամենամեծ բացթողումն է:

«Առաջին տարիներին միջազգային հանրությունը՝ հանձինս ՄԱԿ-ի,  փախստականների հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների, բավականին ակտիվ օգնում էին, որ լուծվեր առաջնահերթ փախստականների բնակության վայրի խնդիրը: Բոլոր նրանք ովքեր եկել են Հայաստան մեկ օր անգամ չեն ապրել վրանային պայմաններում, սակայն մինչ այսօր 10 հազարից ավելի մարդ դեռ մնում են առանց մշտական բնակության վայր ունենալու և մնում են բավականին ծանր վիճակում: Այսինքն` Հայաստանը չի ավարտել այդ գործընթացը»,-ասաց նա և նշեց, որ 2007 թվականից, երբ ինքը եղել է ԱԺ պատգամավոր  ամեն տարի բարձրացրել է այդ հարցը, թե արդյոք տեղի է ունենում որևէ շինարարություն փախստականների համար և ստացել պատասխան, որ բյուջեում գումար չկա:

«Մինչ այսօր, 27-29 տարի Կորեայի ձորում ապրող փախստականները անմարդկային վիճակում են, և չնայած դրան էլ անցած տարի նրանց անմիջապես հարևանությամբ տեղավորել են հոգեբուժարանի ամենածանր հիվանդներին: Ես գտնում եմ, որ դա ամենամեծ թերացումն է, որ ՀՀ իշխանությունը առ այսօր չի լուծել այդ հարցը: Ինչպես ամոթ է, որ երկրաշարժից հետո դեռ կան մարդիկ, որոնց չի հասել բնակարան, նույնչափ ամոթ է, որ չենք կարողացել այս տարիների ընթացքում լուծել բոլոր փախստականների հարցը»,-ասաց նա և նշեց, որ մեծ տոկոս է կազմում արտագաղթող փախստականների տոկոսը:

Հիշեցնենք, որ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մադկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել եք հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։ Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների)։

Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։

1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն,  տեղահանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search