ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 16-ին, ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետեւանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ ՀՀ նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: