Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի մերձակայքում թուրքական Boeing 747 բեռնատար օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է անձնակազմի չորրորդ անդամի մարմինը:
Հայտնաբերել են Բիշքեկում կործանված թուրքական Boeing-ի անձնակազմի չորրորդ անդամի մարմինը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է երկրի ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Թուրքական ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար օդանավը կործանվել է օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավարությամբ, այն ընկել է ամառանոցային ավանի վրա:
Ավիաաղետի հետեւանքով 32 բնակելի տուն է ավերվել: Պարզել են 32 զոհվածի ինքնությունը, այդ թվում՝ 16 երեխայի: Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը 85 տոննա էլեկտրոնային սարքավորումներ ու գաջեթներ էր փոխադրում:
Օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Նախօրեին աղետի վայրում հայտնաբերել էին «սեւ արկղերից» մեկը: