ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Բիշքեկում մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի, հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցում է ուսումնամեթոդական հավաքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: