Ընդհանուր մենամարտերի (MMA) ստեփանակերտցի մարզիկ Արմեն Հայրապետյանը փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցի «EFC» միջազգային մրցաշարին:
Ստեփանակերտցի մարզիկը Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցի միջազգային մրցաշարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հայրապետյանը նշել է, որ առաջին անգամ է ելույթ ունենալու միջազգային մրցաշարի և ակտիվ նախապատրաստական մարզումներ է անցկացնում: «Անկեղծ ասած մրցակցիս անունը դեռևս հայտնի չէ, բայց ցանկությունս մեծ է, որ կարողանամ լավ արդյունք ապահովել: Հուսով եմ կհաջողվի»,- ասել է Ա. Հայրապետյանը:
Նշենք, որ Արմեն Հայրապետյանը ԼՂՀ-ում և ՀՀ-ում անցկացված «ArmFC»-ի մենամարտերում միշտ բարձր արդյունքներ է ցուցաբերել: Ելույթներ է ունեցել սանդա-ուշու, ըմբշամարտ, քիքբոքսինգ և ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևերում: Զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ և հանդիսանում է Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի գլխավոր մարզիչը: