Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է Ռուսաստանի տարածք օտարերկրյա լիզինգային և վարձակալական հիմունքներով մեքենաների ժամանակավոր մուտքի կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը:
Հունվարի 1-ից oտարերկրացիները կարող են Ռուսաստան մուտք գործել վարձակալած մեքենաներով՝ առանց մաքսատուրք վճարելու
Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից:
«Այժմ անձինք, որոնք չունեն ԵԱՏՄ անդամ պետությունում մշտական բնակության վայր, կարող են առանց մաքսատուրք վճարելու անձնական օգտագործման համար ՌԴ մտցնել օտար պետությունում գրանցված, բանկերի, լիզինգային կամ վարձակալական ընկերությունների սեփականության տակ գտնվող մեքենաները»,- հայտնել է Ռուսաստանի մաքսային ծառայությունը:
Հիմնական պայմանն այն է, որ ֆիզիկական անձը, որը նման փոխադրում է իրականացնում, չունենա չկատարված պարտավորություններ ինչպես մաքսային վճարումների, այնպես էլ վարչական տույժերի հետ կապված։