Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նավի Ավջըն մասնակցե է «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի միջոցառմանը։
Թուրք նախարարը մասնակցել է Դինքի հիշատակության միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարար Նաբի Ավջըն Դինքի հիշատակի միջոցառմանը Դինքի սպանության հետ կապված իր ցավակցություններն է հայտնել Դինքի ընտանիքին, Դինքի ընկերներին, հայ համայնքին ու «Ակոս» շաբաթաթերթի աշխատակիցներին։
Միջացառմանը մասնակից լրագրողների մեկի հարցին ի պատասխան, նախարար Նաբի Ավջըն նշել է, թե Դինքի սպանության դատավարությունը մութ պատմություններով է անցել, սակայն այսուհետ այն ընթանալու է օրենքին համապատասխան։