Նիդերլանդներում ևս մեկ թուրք նախարարի ելույթ չեղյալ է համարվել
Նիդերլանդներում ևս մեկ թուրք նախարարի ելույթ չեղյալ է համարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Քայան պետք է մարտի 10-ին Հենգելո քաղաքում հանդիպեր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրների հետ, սակայն պարզ է դարձել, որ նախատեսված սրահի վարձակալման գործընթացը չեղյալ է համարվել:
Սրահի տերը հայտնել է, որ «քաղաքապետի հետ հանդիպումից հետո որոշում է կայացվել սրահը վարձակալության չտալ»: Նրա խոսքով` չեղյալ համարելու գործում մեծ կապ են ունեցել Ռոտերդամ քաղաքում Չավուշօղլուի ելույթի չեղարկման հետ կապված քննարկումները:
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:
Չավուշօղլուի ելույթը չեղարկվել էր նաև Գերմանիայում` Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:
Հայտնի էր դարձել, որ Շվեյցարիան ևս կարող է չեղյալ համարել Ցյուրիխում նախատեսված Չավուշօղլուի ելույթը: