Հունվարի 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Արցախում կդիտվի առանց տեղումների եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +3 +8:
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: