Պանամայի իշխանությունները դադարեցրել են հետաքննությունը Mossack Fonseca տեղի իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի գործով, որոնց համաձայն ընկերությունն օգնել է արտասահմանցի քաղաքական գործիչներին, ձեռնարկատերերին օֆշորային հաշիվներ բացել:
Պանաման դադարեցրել է օֆշորային սկանդալի հետաքննությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ հետաքննության դադարեցման պատճառը քննիչների գործողությունների դեմ բողոքն է, որ ստացել է Պանամայի սահմանադրական դատարանը։ Հայցի համաձայն՝ հետաքննության մասնակիցները խախտում են սահմանադրությունը, հաղորդում է BBC-ն։
Պանամայի գլխավոր դատախազոթյունում չեն հստակեցրել՝ ով է ներկայացրել հայցը։ Գործի հետաքննությունը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանադրական դատարանը չի քննել բողոքը։
Նշվում է նաև, որ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված մի շարք երկրներում, որոնց թվում է Հայաստանը, Իսլանդիան, Իսպանիան, Ավստրիան, Ուրուգվայը, այդ փաստաթղթերի հրապարակումը հանգեցրել է քաղաքական հետևանքների։
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. Մայիսին, որը ՀՔԾ-ն նախօրեին կարճել է։