Artsakhpress

Սփյուռք

Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»(լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»(լուսանկարներ)

Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»(լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:
Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը նախ ամփոփել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները, մանրամասներ ներկայացրել ծավալված քննարկումների վերաբերյալ, ապա գոհունակություն հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ: 
Վարչապետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը:«Կցանկանայի ձեզ հաշվետու լինել, իրազեկել, թե ինչ է արել կառավարությունն անցնող 4 ամսվա ընթացքում: Ձեզ է ներկայացված կարճ սեղմագիրը, որտեղ 100 էջի մեջ ամփոփված է կատարված աշխատանքը: Կարծում եմ՝ բավական լուրջ փաստաթուղթ ենք ներկայացրել: Այն բաղկացած է չորս մասից. առաջին մասը խնդիրների ախտորոշում է ըստ ոլորտների, երկրորդ մասում մենք ներկայացրել ենք տեղեկատվություն, թե ինչ խնդիրներ կան և դրանց ինչպիսի լուծումներ են առաջադրվում այդ ոլորտում և ինչ միջոցառումներ է պետք իրականացնել: Երրորդ մասում ամփոփված է, թե ինչ ենք մենք արել այդ 100 օրվա ընթացքում, չորրորդ մասը հատկացված է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցով պետություն-մասնավոր համագործակցությանը»,- նշել է Կարեն Կարապետյանը: 
Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը նշել է մի առիթով ասված չորս հիմնական բաղադրիչը՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ։ «Մենք այլ տարբերակ չունենք. մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ: 
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, և այդ հարաբերությունների կարևորության մասին կարելի է երկար խոսել:«Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեկ ամբողջի երկու մասերն են: Ես անձամբ տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին միայն այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման և շփման մշակույթ»,-ասել է վարչապետը: Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել, հատկապես ռեստորանային բիզնեսում: «Ես կարծում եմ, որ պետք է ազդանշաններ ուղարկել ձևակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին,այդ դեպքում յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է վարչապետը:
Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցադրմանը, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ՝ վարչապետը նկատել է, որ տարածքային զարգացման ծրագրերից բացի, ներկայում լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով:«Շիրակի մարզ կատարած այցի արդյունքներով ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը մեր կողմից ընդունվել են»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ լուրջ քննարկումներ են ընթանում Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությամբ։ «ՀՀ կառավարությունը պարտավորվածություններ ունի՞ Գյումրու նկատմամբ, իհարկե՝ այո: «Կումայրի» ծրագիրը նախատեսում է երկու հին փողոցների վերակառուցում, որը ոչ միայն կդառնա զբոսաշրջային տարածք, այլ նաև մթնոլորտ և տրամադրություն կփոխի քաղաքի համար»,- ասել է Կ. Կարապետյանը:
Իր եզրափակիչ խոսքում վարչապետը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լավ հարթակ են կարծիքներ փոխանակելու, նոր գաղափարներ փոխանցելու համար.«Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով և անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության և արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ավարտին ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած այցի, ինչպես նաև դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը պաշտպանում է նոր կառավարության մոտեցումները և կանգնած է վարչապետի թիկունքին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search