Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը «մարտահրավերներ» է ստեղծում Եվրոպայի համար, որն առանց այն էլ բախվում է արտաքին ծայրահեղականության եւ պոպուլիզմի հետ։
Օլանդը Թրամփի որոշումները որակել է «մարտահրավեր» Եվրոպային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է RT–ն։
«Անկեղծ ասած, մենք խնդիրներ ունենք Միացյալ Նահանգների նոր վարչախմբի հետ՝ կապված առեւտրի կանոնների, ինչպես նաեւ աշխարհում տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում մեր տեսլականների տարբերության հետ», – խոստովանել է Օլանդը
Նա հավելել է, թե իրեն անհրաժեշտ է հանդիպել Թրամփի հետ։ «Իհարկե, նա ընտրվել է ամերիկացիների կողմից որպես Միացյալ Նագանգների նախագահ, սակայն մենք պետք է զրուցենք իր հետ մեր շահերն ու արժեքները առաջ տանելու տեսանկյունից»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։
Օլանդը նաեւ հայտարարել է, թե Եվրոպային սպառնում են արտաքին ուժերը։ «Առաջին հերթին՝ ծայրահեղականության աճը, որը արտաքին ուժերն օգտագործում են երկրների ներքին բաժանման համար»,– ասել է նա։