Artsakhpress

Ռազմական

Հայոց բանակը հպարտության առիթ է յուրաքանչյուր հայի համար. տոնական համերգ նվիրվեց ՀՀ զինված ուժերին

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական համերգ:

Հայոց բանակը հպարտության առիթ է յուրաքանչյուր հայի համար. տոնական համերգ նվիրվեց ՀՀ զինված ուժերին

Հայոց բանակը հպարտության առիթ է յուրաքանչյուր հայի համար. տոնական համերգ նվիրվեց ՀՀ զինված ուժերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համերգին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինվորականներ: Համերգի մեկնարկից առաջ ցուցադրվեց տեսաֆիլմ, որում ներկայացված էր կազմավորման պահից մինչ օրս բանակի պատմությունը: Այնուհետև հանդիսավոր կերպով ներս բերվեցին ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի մարտական դրոշները: Ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Իր խոսքում Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայոց բանակը ուրախության և հպարտության մեծագույն առիթ է աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունը և ջարդերը: Սկսվեց մեր բանակի կազմավորման առաջին փուլը: Ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ Հայաստամի բնակչության անվտանգության խնդիրը դարձավ ավելի արդիական: Տարիներ շարունակ Արցախն ու նրան օգնության հասած Արցախը ուս ուսի կռիվ տվեցին՝ կերտելով այն, ինչը հետո պետք է անվանվեր հայոց ազգային բանակ»,- նշեց նախարարը: Վիգեն Սարգսյանը հավելեց, որ քառորդ դարի ընթացքում վիխթարի ճանապարհ են անցել հայկական զինված ուժերը: Այս տարիների ընթացքում ձևավորվել է զինվորական կուռ սերունդ: «Մեր ժողովրդի հաղթական ոգու և ավանդապաշտության շնորհիվ սերնդափոխությունը բանակում մեկնարկել և ընթանում է հարթ ու արդյունավետ: Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ինքնության պահպանման և ոչ թե կեղծված պատմության համար էր հայոց բանակի կռիվը: Պարույր Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին ուղղված խոսքերը կարելի է վերագրել հայոց բանակին՝ «Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, անմահացավ, որ անմահանանք»,- ընդգծեց նախարարը: Նրա խոսքով՝ պետականաշինության և բանակաշինության վճռորոշ այդ տարիների ընթացքում եղան մարդիկ, ովքեր թերահավատ էին հայոց բանակի կայացման հարցում: «Ես վստահ եմ, որ անցյալ տարվա ապրիլից հետո նրանցից ոչ ոք այդ կարծիքին չէ: Մեր տղաները վստահաբար կատարել են իրենց գործն ապրիլյան պատերազմի ընթացքում՝ զենքի և մարդկային զգալի կորուստներ պատճառելով ստիպելով հակառակորդին վերադառնալ 1994թ. հրադադարին»,- ասաց նախարար Սարգսյանը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերին՝ նախարարը վստահեցրեց, որ քառօրյա պատերազմից հետո բազմաթիվ հետևություններ են արվել, որում հայ հասարակությունը համոզվել է նաև սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ: Տոնական համերգի ընթացքում ելույթներ ունեցան հայտնի երգիչ-երգչուհիներ, պարային տարբեր համույթներ՝ իրենց հայրենասիրական ելույթներով գեղեցկացնելով հայկական բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումը:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search