Artsakhpress

Ռազմական

Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ.

Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունը. Վիգեն Սարգսյան

Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունը. Վիգեն Սարգսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31  դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ,

Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ եւ ձախողումներդ, հայացք նետում ապագային։

Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս եւ արտակարգ պատահարների հետեւանքների վերացմանը մասնակցելիս, ամենամասշտաբային ազգային եւ միջազգային զորավարժություններ անցկացնելիս եւ այլ երկրներում դրանց մասնակցելիս Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունն ու բարձր պատրաստականությունը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` մեր ընդհանուր ծանր գործը պատվով կատարելու համար:

Մեր ժողովրդի` տարվա հիշողությունների մեջ մշտարթուն են Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած զինվորների ու սպաների կերպարները. նրանք հերոսացան՝ սրբազան առաքելություն իրականացնելիս։ Հավերժ փառք նրանց։

Հարգարժան հայրենակիցներ,

Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, մեր արժանապատվությունը, խաղաղ ապրելու եւ ազատ արարելու իրավունքը պաշտպանելու հրամայականը պարտադրում են բոլորիս առավելագույն չափով լարել ուժերը՝ մեր բանակն ավելի հզոր եւ կազմակերպված, առավել արդար եւ արդիական դարձնելու համար։ Եվ անցնող տարին ցույց տվեց, որ մենք դա կարող ենք։ Միասին։

Միասին մենք կարողացանք գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Դա բանակի մարտունակության հետեւողական եւ շարունակական ամրապնդման, ինչպես նաեւ թիրախային, արագ եւ արդյունավետ պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր։

Միասին մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ։

Միասին մենք կարողացանք լուծել զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության խնդիրը։ Մենք ձեւավորեցինք համազգային կարեւորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների եւ նրանց ընտանիքների կողքին կանգնելն է, ազգովի հավաստելը, որ մեր հերոսների մասին մեր հոգատարությունը չի սահմանափակվում բաժակաճառերով, այլ կարող է ընդունել համազգային միասնական գործողության բնույթ։

Միասին մենք կարողացանք նոր որակ ու բովանդակություն հաղորդել ռազմական կրթությանը՝ Ազգային հերոս Մոնթեի անունը կրող վարժարանի սաների համար ստեղծելով ուսումնառության լավագույն պայմանները ողջ տարածաշրջանում։ Եվ դա միայն սկիզբն է։ Մենք հասնելու ենք նրան, որ սպայի կոչումն, ինքնաբերաբար ընկալվի որպես որակյալ կրթության, բացառիկ դաստիարակության, ազնվականության եւ բարոյականության ցուցիչ: Վարկյան անգամ չեմ կասկածում, որ մենք հասնելու ենք դրան։

Միասին մենք կարողացանք առավել բաց նայել մեր ներքին խնդիրներին, խոստովանել, որ դրանք շատ են, բայց ոչ երբեք անլուծելի։ Մենք չզլացանք եւ արդեն ավարտած զինծառայության մասին հարցրեցինք յուրաքանչյուր զորացրված զինծառայողի կարծիքը՝ հասկանալու համար որտեղ ենք մենք թերանում։ Շատ բաներ իսկապես հասկացանք։ Եվ արդեն ուղղում ենք։

Միասին մենք կարողացանք լուծում գտնել տարիներ շարունակ անլուծելի թվացող՝ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակավորման խնդրին։ Շատ կարեւոր է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն արդեն այս Ամանորը դիմավորում է նոր հարկի տակ, իսկ բոլոր մնացածը նոր բնակարաններ ձեռք կբերեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք շարունակելու ենք այդ ծրագիրը հաջորդ տարի` անդրադառնալով 2-րդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներին:

Զոհվածի, զինհաշմանդամի, առհասարակ վետերանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշում է հասարակության բարոյական պատկերը: Որքան էլ անենք` միեւնույն է՝ բավարար չէ հատուցելու համար մեր ազգի առաջամարտիկների սխրանքն ու նվիրումը: Ուստի շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր շարունակաբար իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր վետերանների եւ նրանց ընտանիքների հիմնախնդիրները:

Շնորհակալ եմ նաեւ մեր բժիշկներին` զինվորական եւ քաղաքացիական` իրենց նվիրական ծառայության համար, որի շնորհիվ փրկվեցին տասնյակ կյանքեր, ոտքի կանգնեցին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ վիրավոր տղաներ:

Միասին մենք խոստացանք վճռականորեն եւ անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ: Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր յուրաքանչյուր ընտանիքի եւ ողջ հայրենիքի անվտանգությանը, հետեւաբար՝ օգնություն է թշնամուն։ Իսկ մենք դա երբեք չենք թույլատրելու:

Միասին մենք նոր շունչ տվեցինք ռազմական արդյունաբերությանը եւ գիտական նորարարությանը՝ ապահովելով կտրուկ վերելք եւ հավաստելով, որ մեր ամենամեծ եւ արդյունավետ ռեսուրսը եղել եւ մնում է մտածող եւ արարող մարդը։

Միասին մենք զինծառայության նոր, գրավիչ պայմաններով այլընտրանքային տարբերակներ մշակեցինք՝ ընտրության հնարավորություն տալով ժամկետային ծառայության մեկնող մեր տղաներին, ապացուցելով, որ զինծառայությունը ոչ միայն չի կարող կորցրած երկու տարի համարվել, այլեւ ձեռքբերումների եւ ապագա բարեկեցությունն ապահովելու փայլուն մեկնարկի պետք է վերածվի։

Կոպիտ սխալների, իսկ երբեմն անգամ անդառնալի կորուստների գնով համոզվեցինք, որ հաճախ մեր խնդիրների պատճառը մեր իսկ անփութությունն է, ինքնավստահությունը կամ մեծամտությունը, եւ այդ խնդիրները վերացնելու համար պետք է ավելի խստապահանջ եւ նախանձախնդիր լինենք նախեւառաջ՝ ինքներս մեր հանդեպ՝ դառնալով առավելագույնս կարգապահ, մերժելով վարվեցողությունը, որը հարիր չէ հայոց բանակի զինվորին, սպային, կամ գեներալին։

Եվ ահա, վերլուծելով անցնող` 2017 թվականը, հստակ ուրվագծվում է գլխավոր եզրահանգումը. երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ։

Հայոց բանակի զինծառայողների սիրելի ծնողներ, կանայք եւ ամուսիններ, քույրեր, եղբայրներ եւ իհարկե` զավակներ. ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես պաշտպանության նախարար, հստակ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ ձեզանից յուրաքանչյուրի եւ մեր ողջ հասարակության առջեւ։ Ձեր հարազատները կրում են հայրենիքի պաշտպանի ամենապատվաբեր կոչումը։ Եվ մենք պարտական ենք ձեզ։ Ուզում եմ վստահ լինեք, որ անելու ենք հնարավորը, իսկ որոշ դեպքերում նաեւ անհնարը՝ զինվորական ծառայությունն առավել անվտանգ, պայմաններն առավել հարմարավետ դարձնելու, ներդրած տարիները նաեւ լրացուցիչ կրթության, փորձի եւ հմտությունների ձեռքբերման, ֆիզիկապես եւ հոգեպես կոփվելու տարիների վերածելու համար։ Մենք գիտենք, թե որն է դրա ամենակարեւոր նախապայմանը. միասին լինելը։

Թանկագին հայրենակիցներ. վաղը մենք դիմավորելու ենք նոր, 2018 թվականը։ Որպես նոր տարվա բարեմաղթանք, մենք սիրում ենք ասել՝ «Տա Աստված, որ հաջորդ տարին, խաղաղության տարի լինի»։ Այո, խաղաղությունը Բարձրյալի տրված շնորհն է: Բայց այն նաեւ մեր ուժեղ լինելու, մեր միասնական լինելու տրամաբանական արդյունքն է։ Հետեւաբար՝ իմ բարեմաղթանքն է՝ տա Աստված, որ հաջորդ տարի մենք դառնանք ավելի ուժեղ եւ ավելի միասնական։ Հատկապես, որ այն մեր մեծ հաղթանակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի եւ մեր դարերով կորսված պետականության վերականգնման հարյուրամյակի տարին է: Մենք դա կարող ենք` միասին կայանալով որպես Ազգ-բանակ:

Աստված պահապան մեր բանակին եւ հայրենիքին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search