Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իլնուր Չեւքը մանրամասներ է հայտնել խորհրդարանում օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքի հետ կապված։
Էրդողանի խորհրդականը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ենթադրյալ ամսաթիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չեւիքը հայտնել է, թե սահմանադրական փոփոխությունների օրենքը ստորագրության համար դեռ չի հասել նախագահական նստավայր։
Նա շեշտել է, թե ենթադրաբար սահմանադրական փոփոխությունների օրենքի համար հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 9–ին։
Նշենք, որ Էրդողանի նախաձեռնությամբ խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքով երկիրն անցնում է նախագահական կառավարման։ Հանրաքվեի ժամանակ ժողովուրդը «այո» կամ «ոչ» է ասելու սահմանադրական փոփոխություններին։