Անթալիայի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել երկրի երեք քաղաքացու, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական մեդիայի միջոցով վիրավորելու մեջ:
Թուրքիայում Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ երեք մարդ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
Ձերբակալվածների նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «երկրի նախագահին վիրավորելու», «ահաբեկչության դեմ պայքարի օրենքին ընդդիմանալու» և «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» հիմնավորումներով:
Ձերբակալվելուց հետո դատախազությունը քաղաքացիներին պայմանական ազատ է արձակել: