Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվից արտահանձնելու շուրջ բանակցություններ չեն վարվում, բայց նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաբանական միջոցառումները:
Կրեմլում հայտարարել են, որ ամեն ինչ անում են բլոգեր Լապշինին պաշտպանելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բանակցոևւթյուններ չեն վարվում, սակայն Լապշինին պաշտպանելու համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաբանական միջոցառումները»,- հայտարարել է Պեսկովը: