Սիրիայում թուրքական բանակի հաջորդ թիրախը Էլ-Բաբն ահաբեկիչներից ազատագրելուց հետո կլինի ԴԱԻՇ-ի «մայրաքաղաք» Ռաքքան:
Ռաքքան կլինի թուրքական բանակի հաջորդ թիրախը. Չավուշօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մեր առաջին նպատական է ավարտել օպերացիան Էլ-Բաբում: Սիրիական ազատ բանակի ուժերը, որոնց աջակցում են մեր զինված ուժերը, առաջ են շարժվել: Ռուսստանի և կոալիցիայի ավիացիան ևս ներդրում է ունեցել: Երկրորդ թիրախը Ռաքքայում գործողությունն է: Մենք կարող ենք այնտեղ ուղարկել հատուկ ջոկատայինների»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում բրիֆինգի ժամանակ:
Նա նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում անհրաժեշտ է համագործակցել սիրիկան չափավոր ընդդիմության հետ: «Այդ դեպքում մեր պայքարն ավելի արդյունավետ կլինի, և մենք հավատում ենք, որ կկարողանանք ազատագրել Սիրիան ԴԱԻՇ-ից»,-հավելել է թուրք նախարարը: