ԱՄՆ-ում մասամբ հրապարակել են Խալիդ Շեյխ Մոհամեդի 18-Էջանոց նամակը, որին Միացյալ Նահանգների իշխանությունները համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչը:
ԶԼՄ-ները հրապարակել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի նամակն Օբամային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձը հասցեագրված Է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է Miami Herald թերթը: Նամակում Մոհամեդը պնդում Է, թե Վաշինգտոնն ինքն Է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց Էր սպանում ամբողջ աշխարհում»: