Լիսաբոնում ավարտին է մոտենում «Պորտուգալիա օփեն» միջազգային մրցաշարը:
Պորտուգալիայի բաց առաջնությունում Տիգրան Հարությունյանն ունի 5,5 միավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: արդեն կայացել են 9 տուրից բաղկացած մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է հիանալի խաղ ցուցադրող Էդուարդո Իտուրիզագան, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2 շախմատիստ առաջատարից հետ են մնում մեկական միավորով:
Մրցաշարի մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Հարությունյանը, ով վաստակել է 5.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը: Կարեն Գրիգորյանն ու Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր: