Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 10–ին ընդունել է այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պեմպեոյին։
Թուրքիայի վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ տնօրենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ԱՄՆ նոր վարչակարգից Թուրքիան սպասում է, որ գյուլենականների դեմ պայքարում ԱՄՆ–ը աջակցություն կցուցաբերի։
Յըլդըրըմը նաեւ ուշադրություն է դարձրել Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հետ կապված գործընթացին եւ համաձայնություն տվել այդ հարցով համագործակցել ԱՄՆ բոլոր կառույցների հետ։
Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիա է ժամանել Էրդողան–Թրամփ հեռախոսազրույցում կայացված որոշման արդյունքում։