Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է դասական շախմատի կանանց աշխարհի առաջնությունը (նոկաուտ համակարգ):
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկել են աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնակցում են նաեւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք 1/32 եզրափակիչի առաջին պարտիաներն ավարտել են ոչ ոքի: Էլինա Դանիելյանի մրցակիցը հնդիկ Ռութ Պադմինին է, Լիլիթ Մկրտչյանինը՝ չինացի Շիկուն Նին:
Յուրաքանչյուր ռաունդում (եզրափակիչից բացի) հաղթողը հայտնի կդառնա երկու դասական պարտիաների (առաջին 40 քայլի համար 1.5 ժամ, գումարած մնացած քայլերի համար 30 րոպե, ամեն քայլից հետո եւս 30 վայրկյանի ավելացմամբ) արդյունքում: Դասական շախմատի երկու պարտիայում ոչ ոքի արդյունքի դեպքում, կանցկացվի արագ խաղի երկու պարտիա, հետո 1 րոպեանոց ռապիդ, կայծակնային խաղի պարտիաներ եւ արմագեդոն: