Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 9-րդ տուրի պարտիաները:
Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տուրում ևս Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Անհաջող հանդես եկավ նաև Մարիա Գևորգյանը: Հաղթանակներ տոնեցին Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան ունեն 5,5 միավոր: Իսկ առաջատար Վալենտինա Գունինան` 8 միավոր:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին: