Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և անգլիացի Էշլի Յանգն այցելել են Մանչեսթերի Ակադեմիա և հանդիպել դպրոցականների հետ:
Հենրիխ Մխիթարյանն այցելել է դպրոցականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆուտբոլիստները դասատուներին օգնել են դասերի հետ և բացատրել երեխաներին կրթություն ստանալու կարևորությունը:
«Միշտ էլ հաճելի է հանդիպել երեխաների հետ, քանի որ ժամանակին մենք էլ էինք երեխա: Մենք դեռ երեխա ենք մեր ծնողների համար և սովորել ենք դպրոցում, ուստի շատ կարևոր է գալ և աջակցել նրանց ու օգնել ճիշտ ճանապարհ գտնել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «MEN»-ը: