Ռուսաստանը ներկայացնող հայազգի 20-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջողության է մատնվել Հոլանդիայում ընթացող Ռոտերդամի մրցաշարի առաջին իսկ շրջանում` 2 սեթում 6:7, 6:7 հաշվով զիջելով Խորվաթիայի ներկայացուցիչ Բորն Չորիչին:
Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը տևել է 2 ժամ, 16 րոպե: Նախկինում այս երկու թենիսիստները միմյանց հետ չէին մրցել: Ռոտերդամի մրցաշարի 2-րդ շրջանում Չորիչի մրցակիցը կլինի իր հայրենակից Մարին Չիլիչը, փոխանցում է Panorama.am-ը: