Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին մասնակցել է 79 հազար 314 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:
Սահմանադրության նախագծի հանրաքվեին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է քաղաքացիների 76,44 տոկոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:
ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով այս պահին, ոչ մի բողոք չի գրանցվել: