Մեքսիկացի դասախոսներ Ռոդրիգո Գոմես Գարսիան և Կառլոս Անթառամյանը, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, նաև 2015 թվականին են եղել Արցախում:
Արցախը կարող է օրինակ ծառայել հարավային կովկասի երկրների համար. Ռոդրիգո Գոմես Գարսիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել են նրանք և նշել, որ այս անգամ, որպես միջազգային դիտորդներ, այցելել են Արցախի հարավային շրջան և հիմնական ուշադրությունը կենտրոնացրել գյուղական համայնքների վրա:
«Հադրութի և Մարտունու ընտրատարածքներում, որոնցում եղել ենք, խախտումներ չենք նկատել. հանրաքվեն ճիշտ էր կազմակերպված: Պետք է նշենք, որ ընտրական հանձնաժողովներում հիմնականում կանայք էին աշխատում: Սահմանադրության հանրաքվեն անց է կացվել բարձր մակադակով, ժողովրդավարական արժեքներին համապատասխան, և Արցախը կարող է օրինակ ծառայել հարավային կովկասի երկրների համար»,- ասել է Ռոդրիգո Գոմես Գարսիան: