Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 21-ին հանդիպել է Բասկերի Երկրից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսը և Իսպանիայի ու Բասկերի Երկրի խորհրդարանների նախկին պատգամավոր Ռաֆայել Լարեյնա Վալդերաման։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Բասկերի Երկրի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Արցախի և Բասկերի Երկրի միջև հաստատված հարաբերությունները և քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։