Ավստրիան կսատարի բոլոր ջանքերին՝ ուղղված հակամարտություններում, այդ թվում նաև ԼՂ հարցում առաջընթաց գրանցելուն:
Մենք կաջակցենք բոլոր ջանքերին՝ ԼՂ հակամարտությունում առաջընթացի հասնելու համար. ԵԱՀԿ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի կայքը, այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
«Ավստրիան կաջակցի բոլոր ջանքերին՝ ուղղված Մերձդնեստրի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում առաջընթաց գրանցելուն: Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահությունը սկսել է շատ բարդ ժամանակաշրջանում: Ուր նայում ես, ամենուր լուրջ սպառնալիքներ են խաղաղության և անվտանգության համար»,-ասել է նա:
Կուրցի խոսքով՝ ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում Ավստրիան կփորձի ուղիներ փնտրել՝ գոյություն ունեցող հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու, փոխադարձ աջակցությունը, ԵԱՀԿ անդամ երկրների միջև վստահությունը վերականգնելու համար: «Բազմակողմանի համագործակցությունը խաղաղության, անվտանգության, կայունության հասնելու միակ ուղին է»,-հավելել է նա: