Վաղուց արդեն Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում՝ թե՛ միջազգային իրավունքը, թե՛ իրենց նույնիսկ ներքին կյանքը:
Բաքվի կողմից ԵԽ պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելն ուղղակի զավեշտ է. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի եւ Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն:
«Դա ուղղակի զավեշտ է, եւ բնականաբար որեւէ ձեւով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», - ասաց նա: