ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զավեշտ է որակում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, թե քրեական գործ են հարուցում Եվրախորհրդարանի այն պատգամավորների դեմ, ովքեր Արցախում դիտարկել են սահմանադրական հանրաքվեի ընթացքը:
Շավարշ Քոչարյանը զավեշտ է որակում Ադրբեջանում Արցախ այցելած եվրախորհրդարանականների դեմ քրեական գործ հարուցելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի իշխանություններն արդեն վաղուց ամեն ինչ զավեշտի են վերածել, թե միջազգային իրավունքը, թե անգամ իրենց ներքին կյանքը»,- նշեց Քոչարյանը:
Նա կրկնեց, որ եվրոխորհրդարանականների դեմ քրեական գործ հարուցելը զավեշտ է և հավելեց, որ դա որևէ կերպ չի կարող ազդել Արցախ այցելությունների վրա:
Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևել է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, որոնց թվում նաև եղել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, թե այդ երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի` Լյուքսեմբուրգ, Էլենի Թեոխարիուսի` Կիպրոս, Յարոմիր Շտետինայի` Չեխիա, նկատմամբ: