Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Դուբայի մրցաշարի առաջին շրջանից:
Կարեն Խաչանովը չի շարունակի պայքարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու սեթում Խաչանովը չի կարողացել հաղթահարել Իսպանիայի ներկայացուցիչ Ռոբերտու Բաուտիստա Ագուտի արգելքը: Հանդիպումը տևել է 1 ժամ, 25 րոպե: Գրանցվել է 1:6, 6:7 հաշիվ, փոխանցում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ հեղինակավոր այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,429,150 դոլար: