Հայ հրաձիգներն այսօր առավոտյան մեկնել են Սլովենիայի Մարիբոր քաղաք` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Հայ հրաձիգներն այսօր մեկնեցին Սլովենիա` Եվրոպայի առաջնությանը մասնակցելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից մասնակցում են 46 երկրների 577 մարզիկներ:
Հայաստանից կարևոր այս ստուգատեսին կմասնակցի 13 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: