Մայիսի 2-ից 6-ը Չեխիայի Պլզեն քաղաքում կայացել է Չեխիայի 49-րդ Գրան Պրիի առաջնությունը:
Հայ հրաձիգները Չեխիայի 49-րդ Գրան Պրիի առաջնությունում բրոնզե մեդալ են նվաճել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրացան ձևի խառը թիմային (տղամարդիկ+կանայք) պայքարի եզրափակչում Հայաստանի թիմը ներկայացնող մարզիկներ Հրաչիկ Բաբայանը (418.5) և Ալլա Պողոսյանը(412.2) գրավել են 3-րդ տեղը (428.4 միավոր):
Կիսաեզրափակչում հայ հրաձիգները, խոցելով 830.7 միավոր, 4-րդ հորիզենականով էին դուրս եկել եզրափակիչ:
Նշենք` ընդհանուր առմամբ Հայաստանի թիմից առաջնությանը մասնակցել է 7 հրաձիգ` հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերից: