Մարտի 12-ին Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունենալու բռնցքամարտի բաց առաջնություն:
Ստեփանակերտում տեղի կունենա բռնցքամարտի բաց առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանը և նշել, որ Ճարտարից, Մարտակերտից և Քաշաթաղից առաջնությանը մասնակցելու է շուրջ 50 մարզիկ՝ 13-14 և 15-16 տարիքային խմբերով:
«Բաց առաջնության մրցույթի լավագույն մարզիկները ապրիլի սկզբին մասնակցելու են ՀՀ կրտսեր և ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությանը»,-ասել է Գ. Թորոսյանը և նշել, որ առաջնության նպատակն է՝ ի հայտ բերել ուժեղ և ճկուն մարզիկների, ովքեր կկարողանան մասնակցել տարբեր մրցաշարերի և հաղթանակ բերել Արցախ աշխարհին:
Գ. Թորոսյանի տեղեկացմամբ՝ մարտի 1-ից Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում բացվել է բռնցքամարտի խմբակ, որին մասնակցում են շուրջ 45 մարզիկ: