Նիդեռլանդների կառավարությունը կհրաժարվի Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի պաշտոնական ընդունելությունից, եթե նա ժամանի՝ Թուրքիայում ծրագրված սահմանադրական հանրաքվեի օգտին քարոզելու նպատակով։
Նիդեռլանդների կառավարությունը հրաժարվում է պաշտոնական ընդունելության արժանացնել Չավուշօղլուին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն, փոխանցում է Reuters–ը։
Նրա խոսքով արտգործնախարար Բերթ Քենդերսը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել, որ նրա այցելությունն անցանկալի է ու որ ժամանելու դեպքում նա պաշտոնական ընդունելության չի արժանանա։ «Նա կարող է ժամանել Նիդեռլանդներ, այցելել թանգարաններ ու հիանալ կակաչներով։ Բայց մենք չենք ուզում, որ նա այստեղ հանրահավաքներ կազմակերպի»,- ասել է Ռյուտտեն։ Նա նշել է նաեւ որ այս մերժումը ամենաուժեղ ազդանշանն է, որը Հոլանդիայի կառավարությունը կարող է ուղարկել Անկարային՝ համարելով Թուրքիային ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը։