Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Հրաձգություն. Զավեն Իգիթյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Զավեն Իգիթյանը որակավորման փուլից 7-րդ տեղով անցել է եզրափակիչ: Նա հավակնում էր մեդալի, սակայն զբաղեցրել է 4-րդ տեղը:
Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել:
Երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտած Ալլա Պողոսյանը 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում զբաղեցրել է 37-րդ տեղը: