Ստամբուլի Շիշլի թաղամասի սրճարաններից մեկում օգոստոսի 29-ի երեկոյան երկու խմբավորումների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել։
Ստամբուլի հայաշատ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ սրճարան են ներխուժել մի խմբավորման անդամներ եւ կրակ բացել ներսում գտնվող մեկ այլ խմբավորման անդամների վրա։ Սրճարանում գտնվողները պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել եւս 1 մարդ։
Մինչ ոստիկանները հասել են դեպքի վայր, խմբավորումների անդամները հեռացել են դեպքի վայրից՝ թողելով վիրավորին ու սպանվածին։