Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշորկազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապվածմի շարք հարցեր:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապվածմի շարք հարցեր:
Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել էկառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացմանանհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդոլորտում:
«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծնշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելուպատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետ Հարությունյանը: Նա հատուկ հանձնարարական է տվելոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրության ապրանքանյութերի օգտագործումը՝քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյան շինանյութերին, ինչը կխթանի արտադրությանընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը:
Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ ևպարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվել պարզաբանումներ: